Չինաստանը ցավակցություն է հայտնել Կիևում մարդկանց զոհվելու կապակցությամբ
Աշխարհ
Պեկինը ցավակցություն է հայտնել Կիևում մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում Է itar-tass-ը:
«Ուկրաինան Չինաստանի ռազմավարական գործընկերն է, մենք ուշադիր հետևում ենք Կիևում իրադրության զարգացմանը և ցավակցություն ենք հայտնում այնտեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ»,-հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:
Նա հույս է հայտնել, որ «դիմակայության մեջ ներքաշված կողմերը կգործեն՝ ելնելով պետական ու ազգային շահերից»: «Ակնկալում ենք, որ կողմերին կհաջողվի հնարավորինս արագ իրադրությունը կարգավորել երկխոսության ճանապարհով և հուսով ենք, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրակցությունը կառուցողական դիրք կբռնի»,-հավելել է Խուա Չունյինը:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հաղորդել է, որ նախօրյակին Կիևում տեղի ունեցած ուժային դիմակայության հետևանքով ընդամենը բուժօգնության է դիմել 351 մարդ, հոսպիտալացվել է զանգվածային միջոցառումների 241 մասնակից, զոհվել է 25 մարդ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն