Գյուլն ապօրինությունները թաքցնելու մասնակից է. ընդդիմադիր կուսակցապետ
Աշխարհ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն համացանցի օգտագործման վերաբերյալ մեծ աղմուկ հանած օրենքը վավերացնելու համար խստորեն քննադատել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին և հայտարարել, թե իր այդ քայլով նա ընդունել է, որ «ապօրինությունները թաքցնելու գործին մասնակից նախագահ է»: Այս մասին հայտնում է թուրքական «T 24» ինտերնետային թերթը:
Օրենքի ընդունումը դժգոհության մեծ ալիք է առաջացրել թուրքական հասարակության շրջանում և դիտվում է որպես համացանցի գրաքննություն: Ըստ այդ օրենքի` համացանցի գրաքննությունն իրականացնելու է հանրային հեռահաղորդակցություն ապահովող մարմինը' առանց որևէ դատական ատյանի: Օրենքից դժգոհողներն անթույլատրելի են համարում դրա կիրառումը, քանի որ այն խախտում է խոսքի, մտքի և մամուլի ազատությունը, մարդու անձնական տվյալների գաղտնիության պահպանության իրավունքը:
Թուրքիայի լրագրողների միությունը նախագահ Գյուլին կոչ էր արել կիրառել վետոյի իրավունքը և կասեցնել օրենքի ընդունումը: Եվրահանձնաժողովը լուրջ մտահոգություն էր հայտնել Թուրքիայում համացանցի գրաքննության մասին օրենքի ընդունման կապակցությամբ: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նշել է, որ այն մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է: Եվրամիության հանձնաժողովն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունը եվրոպական չափանիշների տեսանկունից վերանայման կարիք ունի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն