Սիրիայում ադրբեջանցի ևս 27 մոջահեդ է ոչնչացվել
Աշխարհ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջանում հակակառավարական ուժերի կազմում կռվող ադրբեջանցի ևս 27 մոջահեդ է ոչնչացվել: Համացանցում այդ փաստի վերաբերյալ նոր տեսանյութեր են հրապարակվել:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը` հղում կատարելով Սիրիայում կռվող զինված խմբավորումների կայքերին, տեսանյութերում ցուցադրվում են սպանված 27 ադրբեջանցիների լուսանկարները: Թեև նրանցից մի քանիսի մահվան մասին ադրբեջանական մամուլում արդեն հրապարակումներ եղել են, սակայն նրանց մեծ մասի վերաբերյալ մինչ այժմ տեղեկություններ չեն հաղորդվել:
Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն գերազանցում է 50-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների` Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ