Կիևում շարունակվում է դրությունը լարված մնալ. Յանուկովիչը և ընդդիմության առաջնորդները հրադադար են հայտարարել (ուղիղ միացում)
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի և Օլեգ Տյագնիբոկի միջև չորեքշաբթի երեկոյան բանակցային գործընթաց է սկսվել և «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ բանակցության արդյունքում հայտարարվել է հրադադար և երկրում իրավիճակի կայունացման համար բանակցությունների մեկնարկ:
Սակայն Ուկրաինայի արմատական ազգայնական «Աջ հատված» կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն պահպանել հրադադարը:
«Ինչ-որ մեկը ցանկանում է դադարեցնել ժողովրդական ապստամբությունը կեղծ հրադադարի միջոցով. նման բան լինել չի կարող»,- ասել է Յարոշը:
Նշենք, որ գիշերը մոտ 100 ծայրահեղականներ գրոհել էին Կիևի Դեսնյանսկի շրջանի վարչական շենքը, որտեղ գտնվել է շրջանի ղեկավարը: Արմատականները զինված են եղել մահակներով և դյուրավառ հեղուկով շշերով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ