Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլը մարտին տեղի կունենա Վիեննայում
Աշխարհ
Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների հաջորդ փուլը մարտի 17-20-ին պլանավորված է Վիեննայում: Այդ մասին հաղորդել են իրանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Իսլամական Հանրապետության պատվիրակության մի աղբյուրի: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին հայտարարել էր, որ կոնսուլտացիաները կարող են տեղի ունենալ մարտի վերջին:
Ավստրիայի մայրաքաղաքում ավարտված բանակցությունների փուլն առաջինն է դարձել ժնևյան համաձայնությունների ձեռքբերումից հետո: Դրա ընթացքում կողմեր համաձայնեցրել են հետագա բանակցությունների ձևաչափը, որոնք պետք է բերեն համապարփակ համաձայնագրի մշակման և փակեն Իրանի միջուկային դոսյեն:
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հույս է հայտնել, որ այդ փաստաթուղթը կհաջողվի մշակել սահմանված ժամկետում՝ մինչև այս տարվա հուլիսի 20-ը: «Կա այն բանի ըմբռնումը, որ քաղաքական կամքի պահպանման դեպքում կարելի է տեղավորվել այդ ժամկետում»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ