Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել՝ Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար. Օբամա
Աշխարհ
Ուկրաինայի կառավարությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի երկրում բռնություններին վերջ դնելու համար: Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ փետրվարի 19-ին մեքսիկական Տոլուկա քաղաքում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:
«Ուկրաինայի կառավարությունն այն գլխավոր մարմինն է, որը պետք է նպաստի բռնությունից խուսափելու համար բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»,-նշել է Օբաման:
Նրա կարծիքով՝ Կիևում իշխանությունները պետք է ընդդիմության հետ սերտորեն համագործակցեն ծագող սուր հակասությունների խաղաղ լուծման հասնելու համար: Անհրաժեշտ է, որ «հատուկ նշանակության ուժերը հեռանան Ուկրաինայի քաղաքների փողոցներից, իսկ իշխանությունները պետք է աշխատեն ընդդիմության հետ»,-նշել է Օբաման:
«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար՝ ապահովելու ժողովրդավարությունն այդ երկրում»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ