Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում 

Ֆրանսուա Օլանդը հատուկ ուղերձ կհղի Միսաք Մանուշյանին նվիրված միջոցառման ժամանակ

Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկություն է հայտնել հանդես գալ հատուկ ուղերձով' փետրվարի 21-ին Փարիզում կայանալիք' ֆրանսիական դիմադրության շարժման ականավոր գործիչ Միսաք Մանուշյանի և նրա ղեկավարած 22 հոգանոց խմբի գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն ասաց, որ մասնակցության նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահինն է: «Օլանդը համարեց, որ Մանուշյանի սիմվոլը բավական զորավոր է հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակից մեկ տարի առաջ և գնահատելով նրա դերակատարությունը Ելիսեյան պալատից փոխանցեցին Օլանդի մեծ ցանկությունը' մասնակցել հանդիսությանը»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով' ֆրանսահայ համայնքը չի բացառում, որ ուղերձում Օլանդը կանդրադառնա նաև Հայոց ցեղասպանությանն ու հերթական անգամ կոչ կանի Թուրքիային առերսվել սեփական պատմությանը: «Նա բազմիցս խոսել է այդ մասին, արտահայտել իր դիրքորոշումը: Մեկ անգամ չէ, որ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պետք է կյանքի կոչվի: Նա հաստատել է դա նաև Թուրքիայում և չեմ զարմանա, որ փետրվարի 21-ին կրկին շեշտը դնի այս կետերի վրա»,- ասաց Փափազյանը' հավելելով, որ ֆրանսահայ համայնքը լիահույս է, որ շուտով հայտարարություններին կփոխարինի իրական գործընթացն ու մոտ ապագայում Ֆրանսիայում կդատապարտեն Ցեղասպանությունը ժխտողներին:

Ամենամյա այս միջոցառումը կազմակերպում են Ֆրանսիայի հայ և հրեա համայնքները' օկուպացված Ֆրանսիայում նացիստական զորքերի դեմ պայքար մղած և գնդակահարված Միսաք Մանուշյանի և նրա խմբի 22 անդամներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Այս տարի հարգանքի տուրքն առաջին անգամ մատուցվելու է երկրի բարձրագույն մակարդակով և պետական արարողակարգով:

Փետրվարի 21-ին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված արարողությամբ սկիզբ կդրվի նաև Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների ծրագրին:

Մուրադ Փափազյանն ասաց, որ համայնքն ամեն ինչ կանի, որպեսզի Ֆրանսիայում առաջիկա մեկ տարվա ընթացքում բոլորը խոսեն և իմանան Հայոց ցեղասպանության մասին: Փափազյանը բոլոր փակագծերը չբացեց, սակայն նշեց, որ ընթանում են միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ: Կլինեն հանդիսություններ, գրքերի շնորհանդեսներ, համերգներ որոնք մարդկությանը կներկայացնեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին:

Միսաք Մանուշյանի հայրը զոհվել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Գաղթի ժամանակ եղբոր հետ հայտնվել է Սիրիայում, հետո հինգ տարի ապրել Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցում: 1925թ. տեղափոխվել է Ֆրանսիա, սկզբում Մարսել, ապա՝ Փարիզ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործել գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվել է, երեք ամիս անց, 1944թ.փետրվար 21-ին խմբի անդամների հետ մահապատժի ենթարկվել Փարիզի Սյո ւրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ
Ամենադիտված