Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ուղևորվում է ԱՄՆ
Աշխարհ
Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, փետրվարի 22-ին պաշտոնական այցով ուղևորվում է ԱՄՆ: Այդ մասին վարչապետը հայտնել է կառավարության փետրվարի 20-ի նիստում:
Ղարիբաշվիլին նշել է, որ «Վրաստանի նոր կառավարության համար դա բարձր կարգի առաջին այցն է ԱՄՆ, և այդ այցի կարևորությունը շատ մեծ է»:
ԱՄՆ Վրաստանի պատվիրակության այցը կշարունակվի մինչև մարտի 1-ը: Վարչապետից բացի, պատվիրակության կազմում են՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, եվրաինտեգրացման պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և ուրիշներ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)