Իրանը և «վեցյակը» համաձայնեցրել են բանակցությունների բոլոր կետերը և դրանց անցկացման ժամանակացույցը. Էշթոն
Աշխարհ
Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնեցրել են հետագա բանակցությունների թեմաների ցանկը և դրանց անցկացման ժամանակացույցը: Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը՝ ներկայացնելով բանակցությունների Վիեննայի փուլի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Մենք որոշել ենք բոլոր այն ասպեկտները, որոնք մեզ հարկավոր է համաձայնեցնել համապարփակ և վերջնական համաձայնության հասնելու համար»,-ասել է Էշթոնը՝ հավելելով, որ Իրանի և «վեցյակի» փորձագետների հանդիպումը կկայանա մարտի սկզբին:
«Փորձագետների հանդիպումը տեղի կունենա մարտի սկզբին, իսկ քաղաքական տնօրենների մակարդակով կոնսուլտացիաները կսկսվեն մարտի 17-ին Վիեննայում»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ