Լավրովն Իրաքում կքննարկի երկու երկրների համագործակցության հարցեր
Աշխարհ
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 20-ին գործնական այցելությամբ մեկնել է Իրաք՝ հանդիպելու Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի և արտգործնախարար Հուշիյար Զիբարիի հետ:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բաղդադում կայանալիք հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռուս-իրաքյան համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես' քաղաքական, առևտրական, տնտեսական ոլորտներում: Նա նաև ավելացրել է, որ կքննարկվեն երկկողմ մեծ ծրագրեր նավթի, գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում:
Նախատեսված է, որ Լավրովը և իրաքյան գործընկերները կփոխանակվեն կարծիքներով միջազգային և տարածաշրջանային կարևորագույն հարցերի շուրջ, այդ թվում նաև Սիրիայի վերաբերյալ:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարը երկօրյա այցով մեկնել էր Քուվեյթ՝ մասնակցելու Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի ֆորումին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)