Յանուկովիչի հետ Ֆրանսիայի, ԳՖՀ-ի և Լեհաստանի ԱԳ նախարարների հանդիպումը չեղյալ է հայտարարվել
Աշխարհ
ԵՄ-ի արտգործնախարարները հետաձգել են իրենց հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Կիևում նախագահական նստավայրի մոտ կրակոցներ և պայթյուններ են հնչել:
«Անվտանգության նկատառումներով» չեղյալ է հայտարարված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Ֆրանսիայի, ԳՖՀ-ի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին փետրվարի 20-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Մինչդեռ ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն և Օլեգ Տյագնիբոկն այսօր ավելի վաղ կարողացել են հանդիպել Ֆրանսիայի, ԳՖՀ-ի և Լեհաստանի ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուսի, Վալտեր Շտայնմայերի և Ռադոսլավ Սիկորսկու հետ:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Յացենյուկը լրագրողներին հայտնել է, որ կողմերը քննարկել են «արյունահեղությունը դադարեցնելու և հակամարտության հետագա սաստկացումից խուսափելու ուղիները»: «Դա անելու միակ ճանապարհն ապառազմականացված գոտու ստեղծումն է և հակամարտությունը փողոցից խորհրդարան տեղափոխելը»,-քաղաքական գործչի խոսքը մեջբերել է «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ