Չինաստանը կոչ է արել միջազգային հանրությանը չմիջամտել Ուկրաինայի ներքին գործերին
Աշխարհ
Չինաստանը կոչ է արել միջազգային հանրակցությանը չմիջամտել Ուկրաինայի ներքին գործերին և, չեզոք դիրք բռնելով, կառուցողական դեր խաղալ երկրի իրադրության կայունացման գործում, փետրվարի 20-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ասել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Մենք այն կարծիքին ենք, որ միջպետական հարաբերություններում հարկավոր է հարգել միմյանց ինքնիշխանությունը և չմիջամտել ներքին գործերին, ուստի մենք հուսով ենք, որ միջազգային հանրակցության բոլոր անդամները կկարողանան հավատարիմ մնալ անաչառ, չեզոք, արդար և հավասարակշռված մոտեցմանը և կառուցողական դեր խաղալ շահագրգիռ կողմերի երկխոսության և կոնսուլտացիաների ճանապարհով Ուկրաինայում առկա խնդիրների շուտափույթ լուծմանն աջակցելու և քաղաքական ու սոցիալական կայունության հասնելու գործում»,-ասել է Խուա Չունյինը:
Նախօրյակին մեկնաբանելով իրադրությունը Ուկրաինայի մայրաքաղաքում` նա իր երկրի անունից ցավակցություն էր հայտնել Կիևում մարդկանց զոհվելու կապակցությամբ:
«Ուկրաինան Չինաստանի ռազմավարական գործընկերն է, մենք ուշադիր հետևում ենք Կիեւում իրադրության զարգացմանը և ցավակցություն ենք հայտնում այնտեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ», - հայտարարել է դիվանագետը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ