Ռուսաստանին դուր չի գալիս Ուկրաինայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները
Աշխարհ
Ինչպես հայտնում է Интерфакс-Украина-ն, Ուկրաինայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները տեղին չեն և կարող են միայն լրացուցիչ լարվածություն առաջացնել: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Շարունակվում են դրսից միջամտելու հետևողական փորձերը։ Պատժամիջոցներով սպառնալով տիրող իրավիճակը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-հայտարարել է նա։
Կիևում զանգվածային անկարգությունները վերսկսվել էին երեքշաբթի՝ Գերագույն ռադայի նիստի օրը. վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 35 մարդ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն