Անգելա Մերկելը Վիկտոր Յանուկովիչին հորդորել է «չձգել ժամանակը»
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց Է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ եւ հորդորել նրան՝ «չձգել ժամանակը» ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու հարցում: Այդ մասին ասված Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտի հաղորդագրության մեջ:
Մերկելն այն կարծիքին Է, որ հակամարտության երկարաժամկետ լուծման հնարավորությունը «միայն բանակցություններն են, որոնց հանրագումարը կդառնան արագ եւ շոշափելի արդյունքները»: «Ֆեդերալ կանցլերը հայտարարել Է կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսությանն աջակցելու Եվրամիության, Գերմանիայի եւ մյուս գործընկերների պատրաստակամության մասին»,-հայտնել Է Զայբերտը: ԳՖՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարը «Ուկրաինայի նախագահին խորհուրդ Է տվել շտապ կարգով ընդունել այդ առաջարկը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
«Ժամանակ ձգելու բոլոր փորձերը միայն կբարդացնեն հակամարտությունը եւ իրենց մեջ անկանխատեսելի վտանգներ են պարունակում»,-նշել Է նա:
Զայբերտի խոսքով՝ կանցլերը «խստիվ դատապարտել Է հակամարտության սաստկացումը» Ուկրաինայի մայրաքաղաքում: Մերկելն այն կարծիքին Է, որ «բոլոր կողմերը պետք Է անհապաղ հրաժարվեն բռնությունից», սակայն «իրադրության կարգավորման հիմնական պատասխանատվությունն ընկած Է երկրի ղեկավարության վրա»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ