Կիևի Արհմիությունների տանը վառված մարդկանց դիեր են գտնվել
Աշխարհ
Արհմիությունների տանը, որտեղ հրդեհ էր գրանցվել, հայտնաբերել են մարդկանց վառված դիեր: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Կիևի Արհմիությունների տանը հրդեհ էր գրանցվել փետրվարի 18-ի գիշերը: Մի քանի օրվա ընթացքում արյունալի բախումների արդյունքում բազմաթիվ մարդիկ մահացան:
Ավելի վաղ հայտարարել էր, որ հրդեհի ժամանակ 40-50 մարդ է զոհվել, սակայն հետագայում այս լուրերը հերքվել էին:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր հայտարարություն է արել նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման և Ուկրաինայի՝ 2004 թվականի սահմանադրությանը վերադառնալու մասին: Այս մասին ասվում է պետության նախագահի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ