Ուկրաինայի խորհրդարանը ընդառաջել է 2004 թվականի Սահմանադրությունը վերադարձնելու` «Մայդանի» պահանջին
Աշխարհ
Ուկրաինայի խորհրդարանը օրենք է ընդունել 2004 թվականի Սահմանադրությունը վերականգնելու մասին: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ որոշումը պաշտպանել է Գերագույն Ռադայի 386 պատգամավոր:
Փետրվարի 18-ին` Գերագույն Ռադայի նիստի օրը, Կիևում փողոցային լայնամասշտաբ գործողություններ են վերսկսվել, որով ընդդիմությունը պահանջել է վերականգնել խորհրդարանանախագահական կառավարման համակարգը, ինչպես նաև 2004 թվականի Սահմանադրությունը:
Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյաների համաձայն` փետրվարի 18-ից մինչև 21-ի կեսօրի դրությամբ' Կիևի կենտրոնում ծավալված գործողությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել 581 տուժածներ, որոնցից 371-ը հոսպիտակացվել է: Բախումների արդյունքում զոհվել է 77-80 մարդ: Նրանց թվում է նաև Վրաստանի քաղաքացի, հայազգի Գեորգի Հարությունյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ