ՄԱԿ-ը Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ քվեարկություն կանցկացնի փետրվարի 22-ին
Աշխարհ
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փետրվարի 22-ի առավոտյան կքվեարկի նախագծի համար, համաձայն որի` Սիրիայում կստեղծվեն մարդասիրական միջանցքներ ՄԱԿ-ի և տարբեր ընկերությունների համար:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բանաձևի նախագիծը կոչ է անում բոլոր կողմերին, հատկապես Սիրիայի իշխանություններին, թույլատրել մուտք գործել շրջափակման մեջ գտնվող շրջաններ: Բացի այդ, կողմերը պետք է անմիջապես դադարեցնեն բնակելի տարածքների շրջափակումը, որոնց թվում են Հոմսը, պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբարը, Ղուտան:
Բանաձևը նաև կոչ է անում դադարեցնել բոլոր հարձակումները քաղաքացիների վրա, ինչպես նաև օդային ռմբակոծությունը, հատկապես վառվող նյութերով ռմբակոծությունը Հալեպում: Որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ փետրվարի 22-ին նախատեսված քվեարկություն տեղի չի ունենալու: Դեռ հստակ չէ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը:
Ավելի վաղ Ռուսաստանը և Չինաստանը 3 անգամ վետո են դրել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերի վրա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ