Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվել իրականում Կիևի փողոցներում. Արսեն Ավակով
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բերկուտ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև տեղ ունեցած բախումների արդյունքում խաղաղ մարդկանց նկատմամբ բռնություն և զենք կիրառելու գործով:
Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Տիրող իրավիճակը Կիևում խիստ համակարգման և կոնկրետ մոտեցման կարիք ունի: Ներկա պահին սպանությունների իրականացման մի քանի վարկած է դիտարկվում: Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվել իրականում Կիևի փողոցներում, բայց այդ ամենը նուրբ մոտեցման, ճիշտ մատուցման, ևս մեկ անգամ ուսումնասիրելու և վերանայելու կարիք ունի. մենք պետք է և պարտավոր ենք ամեն ինչ անել արդար կարգ ու կանոնի համար», -գրել է Ավակովը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 82, հոսպիտալացվել՝ 405 մարդ: Այս մասին տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է՝ բուժաշխատողների օգնությանն է դիմել 622 տուժած:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ