Մայդանցիները Յացենյուկին և Տիմոշենկոյին խնդրել են չմոռանալ, թե ով է հեղափոխությունն իրականացրել (տեսանյութ)
Աշխարհ
Մայդանի ինքնապաշտպանության ցուցարարները կանգնեցրել են Արսենի Յացենյուկի և Յուլյա Տիմոշենկոյի ավտոմեքենաները ստուգելու համար: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Արսենի Յացենյուկին ուղեկցող անվտանգության աշխատակիցների և մայդանցիների բանավեճ-հիշեցումը երկար է տևել, ինչի արդյունքում Յացենյուկը ստիպված է եղել դուրս գալ ավտոմեքենայից: Ակտիվիստները հայտնել է նրան, որ հավասարության մասին օրենքը բոլորի համար է և հիշեցրել են քաղաքական գործչին՝ չմոռանալ, որ ժողովուրդն է հասել այս «հաղթանակներին»:
Այն բանից հետո, երբ բաց են թողնել Յացենյուկի ավտոմեքենան, կանգնեցվել է Տիմոշենկոյի ավտոմեքենան: Ակտիվիստները նրան խնդրել են չմոռանալ' ով է հեղափոխությունն իրականացրել և արդարացնել ժողովրդի հույսերը:
«Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք' ինձ համար դա ամենակարևորն է»,- ի պատասխան հայտնել է Տիմոշենկոն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ