Եգիպտոսում առաջին անգամ կուսակցության ղեկավար են ընտրել կնոջ
Աշխարհ
Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ «Ադ Դուսթուր» (Սահմանադրություն) կուսակցության ղեկավար է ընտրվել Հալլա Շուքր Ալաան: Ինչպես հաղորդում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին փետրվարի 22-ին հայտարարել է կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Մուհամմադ ալ Բարադեյին:
Հալլա Շուքր Ալաային կողմ է քվեարկել կուսակցության 107 անդամ և դեմ է եղել 57-ը:
Տեղեկույթուններ կան, որ կուսակցության ղեկավարության որոշմամբ` նախկին ղեկավար Մուհամմադ ալ Բարադեյը դարձել է դրա պատվավոր նախագահ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ