Տիմոշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Ֆյուլեի, Մերկելի և ԱՄՆ մի քանի սենատորների հետ
Աշխարհ
Փետրվարի 23-ին Յուլյա Տիմոշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԱՄՆ սենատորներ Ջոն Մակքեյնի, Ռիչարդ Դուրբինի և Քրիս Մերֆիի հետ. փոխանցում է unian.net-ը: Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Ուկրաինային և անձամբ իրեն աջակցելու համար:
Ֆյուլեն շնորհավորել է Տիմոշենկոյին բանտարկությունից ազատվելու առիթով:
Մերկելը նշել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցելու Ուկրաինային զարգացման ու կայացման գործում: Բացի այդ, Տիմոշենկոն և Մերկելը պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպման մասին:
ԱՄՆ սենատորները հեռախոսազրույցում նշել են, որ «ակտիվ քաղաքական գործունեության Տիմոշենկոյի վերադարձը կնպաստի ժողովրդավարության ամրապնդմանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ