Գիտնականները պարզել են, թե ինչու է Ալցհայմերի հիվանդությունն ավելի արագ զարգանում կանանց մոտ Թեյի օգտագործումը կապված է դեպրեսիայի ռիսկի նվազման հետ Հայտնաբերվել է սպիտակուց, որը պոտենցիալ ազդում է օրգանիզմում ճարպի կուտակման վրա Հայտնաբերվել է վիտամին, որը նպաստում է ծերության ժամանակ ուժի պահպանմանը Անվանվել են ոսկորների համար ամենաօգտակար կաթնամթերքները Վաշինգտոնը կոչ է արել Իսրայելին դադարեցնել հարվածները Իրանի նավթային ենթակառուցվածքներին Հայտնի է դարձել, թե ինչպես է արյան մեջ շաքարի մակարդակը արագացնում քաղցկեղային ուռուցքների աճը ՔՊ-ում քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Գիտնականները պարզել են, որ սուրճի մեջ պարունակվող թթուն պաշտպանում է լնդերի բորբոքումից ԻՀՊԿ-ն սկսել է հարձակումների 36-րդ ալիքը Xiaomi օգտատերերին կոչ է արվում շտապ թարմացնել իրենց սմարթֆոնների ծրագրային ապահովումը ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում ոչնչացրել է 10 ականապատող նավ 

Դատարանը կատարում է նոտարական գրասենյակի, դակիչի ֆունկցիա. Ծովինար Նազարյան

Իրավունք

Լուրեր.com-ի զրուցակիցն է «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, 2010-ի հուլիսի 27-ին ծառայության վայրում մահացած Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը։

-Ծովինար, ի՞նչ փուլում է Արտակ Նազարյանի գործով դատական գործընթացը:

-Դատական պրոցեսը շարունակվում է։ Վկաների հարցաքննությունից հետո ցուցմունք կտա տուժողի իրավահաջորդը, այնուհետեւ ամբաստանյալները: Դատարանը, ինչպես միշտ, բավարարել է դատախազի միջնորդությունը եւ ապացույցների հետազոտումը թողել է ամենավերջում: Այս պահին դատակոչված 9 վկաներից 3-ն են հարցաքննվել։ Հետագայում միջնորդելու ենք, որ ավելի շատ վկաներ դատակոչվեն, և արդեն դատարանում հարցաքննված վկաներն էլ ևս մի անգամ դատակոչվեն, քանի որ այժմ ապացույցների հետ կապված հարցեր տալու հնարավորություն չունենք, որովհետև ըստ կարգի՝ չի թույլատրվում տալ դատարանում չքննարկված, չհետազոտված նյութերին վերաբերող հարցեր: Կարևորագույն վկաներից Արման Մնացականյանի և էլի մի երկու զինվորի նախաքննական ցուցմունքների վրա է կառուցվել ինքնասպանության դրդելու վարկածը եւ մեղադրանք է առաջադրվել է 5 ամբաստանյալների: Դեկտեմբեր 4-ին Արման Մնացականյանի զորացրվելու ժամկետն էր լրանում, ու մենք միջնորդեցինք հետաձգել նրա հարցաքննությունը՝ մինչև զորացրումը, սակայն դատարանը ։ Ավելին, դեկտեմբերի 4-ից հետո էլ նա շարունակում էր ծառայությունը ռազմական ոստիկանությունում։ Դատարանում նա հայտարարեց, որ դեպքից հետո նրան տարել են Բերդի ռազմական ոստիկանություն, այնտեղ պահել են 23 օր: Հասկանալի է, թե ինչպես են հակասական ցուցմունքներ կորզել, որոնք, ի դեպ, Արման Մնացականյանը դատարանում չի կարողանում հիշել և անսպասելի հարցերից խառնվում է: Հենց առաջին նիստին Մնացականյանը դատարան եկավ ռազմական ոստիկանի ուղեկցությամբ: Դա հիմնավորեցին նրանով, որ Մնացականյանի նկատմամաբ պաշտպանական միջոց է կիրառվում։ Զորացրվելուց առաջ վկան խնդրեց իր նկատմամբ պաշտպանության նոր միջոց կիրառել, ինչից հետո ռազմական ոստիկանության փոխարեն նրան դատարան սկսեց ուղեկցել քաղաքացիական ոստիկանությունը: Զորացրվելուց հետո վկայի առաջին հարցաքննության ժամանակ՝ հունվարի 17-ին, նրա հայրն առաջին անգամ եկել էր դատարան, լսարանում հուզում առաջացավ, ամբաստանյալների հարազատները խոսքակռվի մեջ մտան։ Ու առիթից օգտվելով՝ դատավոր Սամվել Մարդանյանը դատական նիստը հետաձգեց եւ նշանակեց Տավուշի մարզում:

-Ի՞նչ խնդիր էր լուծվում՝ դատական նիստերն Իջևան տեղափոխելով:

-Իջևանում կայացած հենց առաջին նիստին այդ խնդիրը պարզ դարձավ: Ե՛վ տուժող կողմը, և՛ ամբաստանյալների պաշտպանները հայտարարություն տարածեցին (ի դեպ, դատարանը և դատախազը միշտ համակարծիք են), որ չենք մասնակցի այդ նիստին՝ պահանջելով գործը վերադարձնել Երևան։ Այնուամենայնիվ, նշանակված 5 նիստից երկուսի չկայանալուց հետո երրորդ նիստին ամբաստանյալների պաշտպանները կրկին մասնակցեցին, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատական այդ նիստը բոյկոտեցին: Նիստը բացելուն պես դատավորը հայտարարեց, որ Արմանը վատառողջ է, անկողնային պայմաններում բուժում է ստանում, չի կարող ներկայանալ դատարան և խնդրում է հրապարակել իր նախաքննական ցուցմունքը: Դատախազի միջնորդությամբ դատարանը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, ինչից հետո ամբաստանյալներից մեկի պաշտպան Հրանտ Գևորգյանը փորձել էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին, ինչը դատավորի մոտ առաջացրել էր վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու ցանկություն։
Այսինքն, կարևորագույն վկային՝ Մնացականյանին ակնհայտորեն մեկուսացնում են դատական գործընթացից: Կարող էին սպասել, մինչեւ նա առողջանար, իսկ այդ ընթացքում կարող էին հարցաքննել այլ վկաների: Հաջորդ նիստին մենք էլ միացանք ինքնաբացարկի միջնորդությանը և հայտարարեցինք, որ նախաքննական ցուցմունքները հրապարակելը անօրինական է. եթե դատարանը հենվում է նախաքննության վրա, դադարում է արդարադատություն իրականացնող գործառույթը եւ ստանձնում է նոտարական գրասենյակի գործառույթ: Մենք զգուշացրեցինք, որ եթե նախաքննական ցուցմունքները հրապարակելու փորձ արվի, մենք մեր վերաբերմունքը ցույց կտանք դատարանին:

-Իսկ պարզվե՞ց, թե ինչ առողջական խնդիրներ ունի վկան։

-Սա էլ շատ հետաքրքիր պատմություն է. դատավորը Վաղարշապատի ոստիկանապետի կողմից փետրվարի 7-ին ստացված բժշկի թուղթը ներկայացրեց փետրվարի 14-ին։ Իսկ այ փետրվարի 14-ի նիստին վկայի բացակայության վերաբերյալ դատավորը ոչ մի հիմնավորում չտվեց։ Ներկայացված փաստաթղթում ասվում է, որ Մնացականյանը տառապում է վերփորոքային պարոքսիմալ տախիկարդիայով։ Գիտեք, հայրս 71 տարեկան է և տառապում է տախիկարդիայով ու հայրս այդ տարիքում դատական յուրաքանչյուր նիստին գնում հասնում է Բերդ։ Այդ կարևորագույն վկա երիտասարդին ի՞նչ է պատահել, որ նա գամվել է անկողնուն ու չի կարողանում տեղաշարժվել և ինչպե՞ս է նման առողջական խնդիրներով մարդը, որը վերջերս է զորացրվել, ծառայել բանակում... Մի խոսքով, քանի որ արդարադատության համակարգը չի գործում և ամբողջությամբ ենթակա է դատախազությանը, դատավորը ենթակա է զինդատախազին, ուստի իրենց վրա ազդող միակ միջոցը հանրային վերահսկողությունն է: Դա էր պատճառը, որ գործը Երևանից տեղափոխեցին Իջևան։ Այն, ինչ նրանք արեցին Իջևանում, չէին կարող անել Երևանում։

-Ի՞նչ տեղի ունեցավ դատարանում ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելուց հետո։

-Դատարանում ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց ու նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին: Դատարանի դահլիճում մենք հայտարարեցինք, որ չենք պատրաստվում մասնակցել այդ ֆարսին և որ դատարանը վեր է ածվում նոտարական գրասենյակի ու հեռացանք նիստերի դահլիճից: Պատկերացնո՞ւմ եք, դատարանը կարևորագույն վկայի նախաքննական ցուցմունքների հիման վրա պատրաստվում է դատավճիռ կայացնել։ Սա նոնսենս է։ Էլ ինչի՞ համար է դատական գործընթացը, եթե կարևորագույն վկան չի հարցաքննվելու դատարանում և ի՞նչ է սա, եթե ոչ՝ նոտարական գրասենյակին համարժեք գործունեություն։ Դատավոր Մարդանյանը կարող էր նստել իր տանը, նախաքննական ցուցմունքները կարդալ և դրանց հիման վրա վճիռ կայացներ։ Էլ ինչի՞ համար են դատական նիստեր նշանակում...

-Նման դատական գործընթացի պարագայում ինչպիսի՞ հանգուցալուծում է նշմարվում։

-Եթե իրենք դատավարությունը տանում են իրենց ուզած հունով, բնականաբար ընդամենը դակում են մեղադրական եզրակացությունը։ Այսինքն դատարանը կատարում է նոտարական գրասենյակի, դակիչի ֆունկցիա։ Բայց, իհարկե, ամեն ինչ անելու ենք, որ գործը բերվի Երևան ու քննվի, ամեն ինչ անելու ենք, որպեսզի վկաները կանչվեն դատարան և դատարանում հարցաքննվեն, ոչ թե նրանց նախաքննական ցուցմունքները դառնան դատավճռի հիմք:

-Իսկ բողոքարկման ի՞նչ հնարավորություններ կան հակաիրավական դատավճռի կայացման պարագայում:

-Իհարկե, մենք բողոքարկելու ենք դատավճիռը վերաքննիչ դատարանում, վճռաբեկ դատարանում, բողոքարկելու ենք Եվրոպական դատարանում: Այսինքն, մենք անցնելու ենք բոլոր ատյաններով: Որովհետև Արտակ Նազարյանի գործը նախադեպային կարող է լինել բանակում սպանված շատ զինծառայողների գործերի համար: Ու սա արդեն ոչ միայն անձնական, ընտանեկան, այլև հասարակական պատասխանատվության հարց է:

-Իսկ փորձեր կատարվե՞լ է այդ կարևորագույն վկայի հետ որոշակի կոնտակտներ ստեղծելու ուղղությամբ՝ հասկանալու համար, թե ճնշումներ գործադրվե՞լ են նրա վրա:

- Չէ, առանձին կոնտակտներ անելու փորձ չենք արել։ Ես դա անիմաստ եմ համարում, քանի որ իրենք այնքան ահաբեկված են, որ ասելու են այն, ինչ իրենց ասել է քննիչը։ Նույնիսկ իրենց նախաքննական ցուցմունքներում գրավոր կարող եք կարդալ, որտեղ վկան ասում է՝ տեղեկացա, որ այսպես եղավ, այնպես եղավ: Ու չի նշում աղբյուրը: Եվ հետաքրքիր է, որ քննիչն էլ չի ասում՝ նշի՛ր աղբյուրդ, թե որտեղի՞ց տեղեկացար։ Ակնհայտ է, որ վկան քննիչից է տեղեկացել, որ այս կամ այն բանն է տեղի ունեցել: Արման Մնացականյանը դատարանում հաջողացրեց, համենայն դեպս, իր այդ ինքնաթելադրությունից դուրս մի քանի բան ասել, որ շատ կարևոր էր։ Նախ, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե հուլիսի 27-ին, ինչպես ներկայացվում էր, այլ հուլիսի 26-ին՝ մեկ օր առաջ, ինչի վկայությունը Արտակի մարմնի վիճակն էր հուղարկավորությունից առաջ: Մյուսը, որ իրենց գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանը եղել է դիրքերում, չնայած ամբողջ գործով ներկայացված էր, իբրև թե Միշա Գաբրիելյանը ոչ մի կապ չունի, դիրքերում չի եղել, ընդամենը մեկ անգամ զորամաս է գնացել հերթափոխի համար, արձակուրդում է եղել: Իր իսկ ցուցմունքներով Գաբրիելյանն ամբողջ ժամանակ գտնվել է Իջևանում: Բայց այս վկան հայտնեց, որ մարդը եղել է դիրքերում: Ու շատ կարևոր էր նաև, որ վկան հայտարարեց, որ քննիչն է գրել իր ցուցմունքը: Երկրորդ օրը եկավ, փոխեց իր ասածը, թե քննիչը գրել է, բայց ես եմ ասել: Ճշտեցինք՝ բառ առ բա՞ռ է գրել քննիչն ասածներդ, թե՞ վերաձևակերպել է, ասաց՝ բառ առ բառ: Ու չկարողացավ բացատրել ո՛չ բռնություն բառը, չնայած ցուցմունքում, ասենք, գրած է այսինչն էլ է բռնություն կիրառել, ո՛չ գերակայություն բառը, ոչ ֆուֆլո բառը, ձախ նախաբազկի տեղը մեջքը ցույց տվեց: Կարևոր էր նաև, որ վկան ասաց, որ իրեն 23 օր պահել են ռազմական ոստիկանությունում։ Մենք նրան պաշտպան առաջարկեցինք, ինքը համաձայնեց, և դատավորը ասաց, որ հանրային պաշտպաններ կներգրավի: Հաջորդ օրը եկավ մի կին, որը ներկայացավ որպես հանրային պաշտպան Նվարդ Սվարյան։ Հաջորդ նիստերին ինքը անհետացավ, որովհետև մենք մինչև հաջորդ նիստը արագ պարզեցինք, որ նա ոչ թե հանրային պաշտպան է, այլ դատարանի կողքի շենքի տակ գրասենյակ ունի և մասնավոր փաստաբան է:

- Այլ ինչպիսի՞ հակասություններ են եղել դատարանում։

-Բազմաթիվ: Նախաքննության փուլում մի զավեշտալի բան է տեղի ունեցել. Արման Մնացականյանին միաժամանակ առերեսման են տարել երկու տարբեր մարդկանց հետ, երկու տարբեր քննիչների մոտ: Նման գրառում հավանաբար տեղի է ունեցել այն պատճառով, որ քննիչները կորզել են ցուցմունքներն ու առերեսումները, իսկ հետո հետին թվով սկսել են գրել, և քննիչները ուշադիր չեն եղել, թե ինչ ժամ են գրում, իրար հետ չեն համաձայնեցրել։ Ստացվել է, որ նույն օրը, նույն ժամին Արման Մնացականյանից երկու հատ է եղել, երկու տարբեր քննիչների մոտ, երկու տարբեր վկաների հետ:

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս հայտարարեց, որ նախաքննական մարմինները, դատարանները անում են հնարավորը, որպեսզի գործերը բացահայտվեն, սակայն ծնողները ավելին են պահանջում:

-Դա բացարձակ սուտ է, որովհետև ծնողները պահանջում են ոչ թե ավելի շատ մեղավորներ մեղադրյալի նստարանին, այլ հենց մեղավորներին: Ոչ թե գործի հետ կապ չունեցողներին, ոչ թե ինքնասպանության հասցնելու մեղադրանքով նստած մարդկանց, այլ սպանության։ Այսինքն, նախ և առաջ պահանջում են վերաորակել, ճի՛շտ որակել հանցագործությունը և երկրորդ՝ պատժել այն մարդկանց, որոնք իսկապես մեղավոր են եղել այդ հանցագործությունների մեջ: Մեզ պետք չեն ավելի շատ մեղադրյալներ, չնայած մենք գիտենք , որ Արտակի դեպքում խմբակային սպանություն է եղել, խմբակային հանցագործություն է, բայց խնդիրը այն չէ, թե քանի հոգի են եղել, այլ՝ ովքեր են եղել։

Հետաքրքիր մի բան էլ. ՊՆ խոսնակ Դավիթ Կարապետյանը հայտարարեց, որ իբրև թե Սեյրան Օհանյանի միջամտությամբ է Արտակ Նազարյանի գործը Տավուշից բերվել Երևան։ Սա ինձ թույլ է տալիս ենթադրել, որ հենց Սեյրան Օհանյանի կարգադրությամբ էլ գործը նորից հետ է տարվել Տավուշի մարզ: Ի դեպ, ես մեկ այլ միտում եմ նաև նկատում. Արտակ Նազարյանի գործով դատավարությունները որպես կանոն նշանակվում են Տիգրան Առաքելյանի և Մարգար Օհանյանի դատավարությունների օրը: Դրանով և՛ հանրային ուշադրություն է ցրվում, և՛ հանրային աջակցության ուժերն են ցրվում, և՛ մամուլի լուսաբանման ուժերն են ցրվում, ինչի հետևանքով մարդիկ այդ խնդիրների սոցիալական կարևորությունը չեն ընկալում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտնականները պարզել են, թե ինչու է Ալցհայմերի հիվանդությունն ավելի արագ զարգանում կանանց մոտԹեյի օգտագործումը կապված է դեպրեսիայի ռիսկի նվազման հետՀայտնաբերվել է սպիտակուց, որը պոտենցիալ ազդում է օրգանիզմում ճարպի կուտակման վրաՀայտնաբերվել է վիտամին, որը նպաստում է ծերության ժամանակ ուժի պահպանմանըԱնվանվել են ոսկորների համար ամենաօգտակար կաթնամթերքներըՎաշինգտոնը կոչ է արել Իսրայելին դադարեցնել հարվածները Իրանի նավթային ենթակառուցվածքներին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել պարգևատրման արարողություն. ՆԳՆՀայտնի է դարձել, թե ինչպես է արյան մեջ շաքարի մակարդակը արագացնում քաղցկեղային ուռուցքների աճըԻրանում հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ռուսաստանի հյուպատոսության շենքը ՔՊ-ում քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Գիտնականները պարզել են, որ սուրճի մեջ պարունակվող թթուն պաշտպանում է լնդերի բորբոքումիցԻՀՊԿ-ն սկսել է հարձակումների 36-րդ ալիքը Xiaomi օգտատերերին կոչ է արվում շտապ թարմացնել իրենց սմարթֆոնների ծրագրային ապահովումըԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում ոչնչացրել է 10 ականապատող նավ Մարտի 11-ին, 13-ին, 16-ին և 17-ին լույս չի լինելուԵս չեմ կարծում, որ Մոջթաբա Խամենեին կկարողանա «հանգիստ» ապրել․ Թրամփ Telegram-ը կարճ ժամանակով արգելել է օգտատերերին մեծահասակների համար նախատեսված բովանդակություն տարածելըԱրարատ Միրզոյանն ու Թոմաս Դինանոն ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ հարցեր են քննարկել ԱՀԿ-ն զգուշացնում է «սև անձրևի» վտանգի մասին Իսրայելի հարձակումներից հետո 52-ամյա տղամարդու մոտ գրեթե 1,5 կգ մարիխուանա է հայտնաբերվելՓաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատավճիռը թողնվեց անփոփոխApple Mac Studio-ն անջատվել է առանց բացատրությանՄեկ ժամում հավաքվել է արդեն 10 միլիոն դրամ. Գոռ Հակոբյանը շնորհակալ է բոլորիցԽոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա «խաղաղ ապրել»Թրամփը չի բացառում Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը․ Սպիտակ տունFT. Իսրայելը չի ​​ցանկանում ոչնչացնել ԻրանըԲեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը Ինչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ինԻրանը սպառնացել էԿալլաս. ԵՄ-ն անվտանգության համաձայնագրեր կստորագրի Ավստրալիայի, Գանայի և Իսլանդիայի հետԻրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Թրամփի՝ Իրանի դեմ հարվածները ուժեղացնելու սպառնալիքները դատարկ է անվանելԵՄ առաքելությունը իրականացրել է Հայաստանում 8000-րդ պարեկությունը Ֆիդանը Արաղչիին ասել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը անընդունելի էՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել, հակադարձում է ՀՀ ՊՆ–ն (տեսանյութ)Պեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասներըՄ-23 ԵԱ. ըմբիշ Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն ՍուրենյանցԱՄՆ-ն հրապարակել է ոչնչացված իրանական նավերի թիվըԱրման Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ումՄիրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են «Մերձավոր Արևելքի զարգացումները» Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ«Նյու Յորք Թայմս»-ը հերքել է Իրանի կողմից «Տոմահավկ» հրթիռների առկայության մասին տեղեկություններըՔննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններըՄիացյալ Նահանգները դեռևս որոշում չի կայացրել Պեկին մեկնող պատվիրակության կազմի վերաբերյալԵվրոպայում գազի միջին գինը հասել է երեք տարվա ամենաբարձր մակարդակինՄերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուլացնելու պատճառ չկաՀԷՑ-ը հայտարարություն է տարածելԻրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Ամենադիտված