Կարգավորվել է Հոմսի 60 քաղաքացու կենսակերպը
Աշխարհ
Հոմսի մարզպետ Թալալ ալ Բարրազին հաստատել է, որ կարգավորվել է ևս 60 քաղաքացու կենսակերպը, ովքեր վերջերս տարհանվել են Հոմսի Ջուրա աշ Շեյխ, Կարաբիս և Բաբ Հուդ թաղամասերից: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա նաև ընդգծել է, որ մարզը պատրաստ է մարդասիրական օգնություն հասցնել նրանց, ովքեր կցանկանան վերադառնալ հայրենիք՝ ավելացնելով, որ Սիրիան կընդունի իր բոլոր քաղաքացիներին:
Իրենց հերթին քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իշխանություններին բնականոն կյանքին վերադառնալու համար:
Մարզպետը մինչ այդ հայտարարել էր, որ Հոմսից տարհանված քաղաքացիների թիվը գերազանցում է 200-ը, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեց մարդիկ են:
Ավելի վաղ ՄԱԿ-ի, Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպությունների և սիրիական իշխանությունների ջանքերով զինյալների հետ համաձայնություն էր կնքվել կրակը դադարեցնելու վերաբերյալ: Միայն այդ համաձայնությունից հետո հնարավոր եղավ մուտք գործել ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող շրջաններ, տարհանել բնակիչներին և մարդասիրական օգնություն տրամադրել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ