Մահմեդականների ամենամեծ թշնամիները
Աշխարհ
Մահմեդական ժողովրդի ամենամեծ թշնամին ՆԱՏՕ-ն և Թուրքիան են: Այս մասին հայտարարել է Ալ Կաիդա միջազգային ահաբեկչական խմբավորման' Սոմալիում տեղակայված կազմակերպության առաջնորդներից շեյխ Ալի Դաարան:
Անցյալ տարի հուլիսին շեյխ Ալիի գլխավորությամբ հարձակում էր կատարվել Սոմալիում Թուրքիայի դեսպանատան վրա, ինչի արդյունքում մի թուրք ոստիկան սպանվել էր: Շեյխ Ալին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն քրիստոնեական միության կազմակերպություն է եւ Թուրքիային օգտագործում է մուսուլման ժողովուրդներին ճզմելու համար որպես մուրճ:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի մի մասն է և մեր հարձակումներում հիմնական թիրախը հենց Թուրքիան է: Մեզ համար ամերիկացիների, անգլիացիների և մյուսների ու թուրքերի միջև ոչ մի տարբերություն չկա», -ասել է շեյխ Ալի Դաարան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ