Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության զարգացումը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցության ընթացքում քննարկումը գլխավորապես ծավալվել է Ուկրաինայի իրադրության զարգացման շուրջ»,-մասնավորեցրել է նա:
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, խորհրդարանի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և նրա տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, Ներքին գործերի, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարներ Վլադիմիր Կոլոկոլցևը, Սերգեյ Լավրովը, Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև Անվտանգության համերկրային ծառայության (ԱՀԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզության խորհրդի (ԱՀԽ) ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ