ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջիկա ժամերին կժամանի Ռուսաստան՝ քննարկելու Ուկրաինայի իրադրությունը
Աշխարհ
Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն «առաջիկա ժամերին կժամանի Մոսկվա. Ռուսաստանի մայրաքաղաքում ծրագրված են Ուկրաինայի իրադրության շուրջ նրա բանակցությունները ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»: Այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:
«Ամենայն հավանականությամբ, նա կարծարծի Ուկրաինայի հետ կապված հարցեր,-նշել է դիվանագետը:- Կլսենք՝ ինչ է նա առաջարկում»:
Մեշկովն ընդգծել է «Ուկրաինայում իրադրությունն իրավական դաշտ վերադարձնելու» անհրաժեշտությունը: «ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը պետք է նպաստի դրան»,- հավելել է դիվանագետը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ