Լավրովը կոչ է արել ԵԱՀԿ-ին քննադատել Ուկրաինայում տիրող ազգայնական և նեոֆաշիստական տրամադրվածությունները
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ է արել ԵԱՀԿ-ին խիստ քննադատության ենթարկել ռուսաց լեզուն արգելելու ազգայնական որոշումն ու տրադրվածությունն Ուկրաինայում: Այս մասին հաղորդել են ՌԴ արտաքին գերատեսչությունից Լավրովի' ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ հանդիպումից հետո:
««Ռուսական կողմը նշել Է իրադրությունը իրավական հուն վերադարձնելու անհրաժեշտությունը, միջազգային հանրակցության կողմից տեղի ունեցող իրադարձությունների անկողմնակալ ու անաչառ գնահատման կարեւորությունը,-տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ում: - Ընդգծվել Է, որ աջակցության բոլոր ձեւերը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից, պետք Է իրականացվեն Ուկրաինայի օրինական իշխանությունների խնդրանքով եւ Ուկրաինայի ինքնիշխանության անվերապահ հարգմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ համագործակցության ցանկացած ձև, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի կողմից, պետք է իրականացվի միայն Ուկրաինայի օրինական իշխանությունների կողմից խնդրանքի դեպքում և անպայման պետք է հաշվի առնվի Ուկրաինայի ինքնիշխանությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ