Կանադայի արտգործնախարարը Կիևում հանդիպում կունենա նոր ղեկավարության հետ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը մեկնում է Կիև՝ աջակցություն հայտնելու երկրի նոր ղեկավարությանը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը:
Նրա խոսքով՝ Բերդին կուղեկցեն մի խումբ խորհրդարանականներ և ուկրաինական սփյուռքի անդամներ: Վարչապետը նշել է, որ հանձնարարել է նրան Կանադայի աջակցությունն առաջարկել Ուկրաինայում ժողովրդավարության վերականգնման գործընթացում:
Նշենք, որ խորհրդարանականները մասնավորապես առաջարկում են 500 դիտորդ ուղարկել Ուկրաինա՝ հետևելու մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ