Վրացական ԶԼՄ-ները գրում են, որ Զուրաբ Ժվանիան սպանվել է Սահակաշվիլիի ներկայությամբ
Աշխարհ
2005 թվականի փետրվարին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունն ավարտված է, բայց դատախազությունը չի շտապում հայտնել մանրամասնությունները: Այդ մասին փետրվարի 26-ին գրել են Վրաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Վրացական «Ասավալ-դասավալի» շաբաթաթերթի պնդմամբ՝ դատախազությունը չի շապում եզրակացությունների հարցում, քանի որ «բացահայտվել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անմիջական մասնակցությունը Զուրբ Ժվանիայի սպանությանը»:
Շաբաթաթերթը, վկայակոչելով դատախազության մի աղբյուր, հաղորդել է, որ Ժվանիան սպանվել է «Շավնաբադա» նախագահական նստավայրի շենքում՝ Թբիլիսիի մերձակայքում՝ Սահակաշվիլիի եւ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի ներկայությամբ: Այնուհետեւ նրա մարմինը հեռուստացույցի արկղում տարվել է Թբիլիսիի գաղտնի բնակարան, որտեղ մահ է սարքվել դժբախտ պատահարից՝ թունավորում շմոլագազից:
«Կա գաղտնի ձայնագրություն, որտեղ լսվում է Սահակաշվիլիի ձայնը. «Այժմ տար այս դիակը, եւ ինչպես պայմանավորվել ենք, այնպես էլ արա»,- գրել է շաբաթաթերթը:
Վրաստանի Գլխավոր դատախազությունում «Ինտերֆաքս»-ին հայտարարել են, որ Ժվանիայի գործով հետաքննությունն առայժմ ավարտված չԷ, ուստի որեւիցե մեկնաբանություն չեն տալիս:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ