Սիրիական ճգնաժամը հաղթահարված կլինի սաուդացի, թուրք և քաթարցի զինյալներին հեռացնելու դեպքում
Աշխարհ
Սիրիան դրական է արձագանքում բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշշար ալ Ջաաֆարին՝ ավելացնելով, որ Սիրիայի կառավարությունը «Ժնև-2» միջազգային համաժողովում կառուցողական մասնակցություն է ցուցաբերել, քանի որ բանակցությունների վերջին հանդիպման ժամանակ օրակարգի առաջին կետում խոսվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին:
Բաշար ալ Ջաֆարին նաև նշել է, որ Սիրիայի ղեկավարությունը շարունակում է համագործակցությունը ՄԱԿ-ի բոլոր կազմակերպությունների հետ՝ մարդասիրական օգնություն տրամադրելով բոլոր կարիքավորներին առանց բացառության:
Նա նշել է, որ սիրիական ճգնաժամը հաղթահարված կլինի Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի ջիհադիստներին և վարձկաններին հեռացնելու դեպքում:
Դիվանագետի խոսքով` երկրի տարբեր շրջաններում սկսված ազգային հաշտեցման գործընթացն ապացուցում է, որ սիրիացիները կարող են լուծել իրենց խնդիրները:
Ավելի վաղ սիրիական բանակը երկրի մի քանի շրջաններում համաձայնության է եկել զինյալների հետ կրակը դադարեցնելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ