Ուկրաինայում ձերբակալել են Եվրամայդանի ակտիվիստներին ծեծի ենթարկած հանցագործներին
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությանը կից գլխավոր քննչական վարչությունը ձերբակալել է Եվրամայդանի հասարակական հատվածի առաջնորդներ Իգոր Լուցենկոյի առևանգման և Յուրի Վերբիցկու սպանության անմիջական մեղավորներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավագովը:
Ակտիվիստ և լրագրող Լուցենկոյին առևանգել էին հունվարի 21-ին` Կիևում: Անհայտ անձինք նրան բռնել էին հիվանդանոցի մոտ, ուր նա բերել է մահացու ծեծի ենթարկված Յուրի Վերբիցկուն: Վերջինիս ծեծված հայտնաբերել էին միայն հունվարի 22-ի երեկոյան: Հանցագործները փշրել էին ակտիվիստի ատամները, վնասել աչքը: Լուցենկոն ստացել էր ուղեղի ցնցում, իսկ Վերբիցկու կյանքը հնարավոր չէր եղել փրկել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ