Մարտի մեկին մասնակցած ոստիկանը մեկնում է ԱՄՆ վերապատրաստման
Իրավունք
Այս պահին ընթանում է ՀԱԿ չորս երիտասարդ ակտիվիստների դատավարությունը, որի ժամանակ վկայություն են տվել տուժող և վկա ոստիկանները։ Այսօրվա դատական նիստի ընթացքում տուժող ոստիկան Հայկ Նաջարյանին հարց ուղղվեց, թե արդյոք ոստիկաններն իրավունք ունեն իրենց վրա դաջվածքներ ունենալ, որին վերջինս պատասխանեց, որ դա չի խանգարում ոստիկանական գործունեություն իրականացնել։ Հիշեցնենք, որ Հայկ Նաջարյանի ձախ ձեռքին դաջվածք կար։
Հաջորդը վկայություն տվեց ՊՊԾ գնդի պետի տեղակալ Արթուր Տեր–Պողոսյանը, որը դատական նիստին ներկայացել էր առանց անձնագրի, քանի որ իր խոսքերով՝ իր անձնագիրը գտնվում է ԱՄՆ դեսպանությունում, քանի որ նա հաջորդ ամիս պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ ոստիկանական վերապատրաստման։ Հիշեցնենք, որ Արթուր Տեր–Պողոսյանը 2008–ի մարտի մեկին մասնակցել էր Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների դեմ կազմակերպված գրոհին, որից հետո էլ մասնակցել էր Մյասնիկյանի արձանի մոտ ցուցարարների վրա իրականացված հարձակմանը։ Այնուհետև, նա տարբեր քրեական գործերով ներգրավվել էր, որպես վկա և տուժող, և ցուցմունք էր տալիս Մարտի 1-ի գործով դատապարտված քաղբանտարկյալների վրա։ Մասնավորապես նա 2008 թ–ի այսպես կոչված «7–ի գործի» շրջանակներում ցուցմունք տված ոստիկաններից էր։
Այժմ էլ՝ 2008 թվականից 4 տարի անց, նույն ոստիկանը կրկին ցուցմունք է տալիս համաժողովրդական շարժման ակտիվիստների դեմ։ Հետաքրքիր է՝ սույն ոստիկանը ի՞նչ վերապատրաստում է ստանալու ԱՄՆ–ում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում