Մերկելը հայտարարել է, որ աջակցում է Եվրամիությունը բարեփոխելու Մեծ Բրիտանիայի ձգտմանը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աջակցում է Եվրամիությունը բարեփոխելու Մեծ Բրիտանիայի ձգտմանը, բայց չի կարողանա ընդառաջել Լոնդոնի բոլոր ցանկություններին: Դևիդ Քեմերոնի կառավարության պլանների նկատմամբ իր վերաբերմունքը Մերկելը հայտնել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք այցի ընթացքում երկրի խորհրդարանում ունեցած իր ելույթում և վարչապետի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Քեմերոնի կառավարությունը նպատակ ունի իրականացնել Եվրոպայի խորը բարեփոխում՝ միտված այն լիազորությունների մի մասն ազգային կառավարություններին վերադարձնելուն, որոնք ավելի վաղ փոխանցվել էին ԵՄ-ի ընդհանուր ղեկավար մարմիններին: Այդ նպատակով Մեծ Բրիտանիան անհրաժեշտ է համարում փոխել Եվրամիության մասին հիմնարար պայմանագիրը: Այդ մասին հայտնում է itar-tass-ը:
Գերմանիայի կանցլերը պաշտպանում է ԵՄ-ի մասին պայմանագրի փոփոխությունները, բայց այն կարծիքին է, որ դրանք պետք է նպատակամղված լինեն տնտեսական ինտեգրացման ուժեղացմանը և եվրոյի գոտու ամրապնդմանը: «Ոմանք ակնկալում են, որ իմ ելույթը ճանապարհ կբացի եվրոպական ճարտարապետության արմատական բարեփոխման համար, ինչը կբավարարի Մեծ Բրիտանիայի ենթադրվող ու իրական ցանկությունները,-ասել է Մերկելը` ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում:- Վախենում եմ, որ նրանք կհիասթափվեն»:
«Մենք կարիք ունենք ուժեղ Միացյալ Թագավորության, որն ուժեղ ձայն կունենա Եվրամիությունում: Եթե դա այդպես լինի, մենք կկարողանանք անհրաժեշտ փոփոխություններ կատարել ի շահ բոլորի»,-հայտարարել է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ