Թաիլանդում առնվազն 15 մարդ, այդ թվում՝ 13 երեխա է զոհվել դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով
Աշխարհ
Առնվազն 15 մարդ է զոհվել, ևս ավելի քան 30-ը վնասվածքներ ստացել Թաիլանդի արևելյան շրջանում փետրվարի 28-ի վաղ առավոտյան դպրոցական ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse գործակալությունը:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 10-ից 14 տարեկան դպրոցականներն ավտոբուսով ուղևորվելիս են եղել ծովափ: Զոհվածներից 13-ն աշակերտներ են, երկուսը՝ ուսուցիչներ: Նրանցից 11-ը մահացել են տեղում, իսկ մյուսները՝ հիվանդանոցում:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր լինել երկհարկանի ավտոբուսի արգելակների խափանումը: Չի բացառվում նաև, որ վարորդը քնել է ղեկին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ