ՄԱԿ-ի բանագնացը մտադիր է ժնևյան համաժողովին զեկույց ներկայացնել
Աշխարհ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Ախդար Իբրահիմին մտադիր է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին զեկույց ներկայացնել «Ժնև-2» միջազգային համաժողովի վերաբերյալ: Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները:
Իբրահիմին զեկույցը կներկայացնեի մարտի 13-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Մարտին Նեսիրքին փետրվարի 27-ին հաստատել է Իբրահիմիի խոսքերը՝ նշելով, որ մեկ շաբաթից կսկսվի Իբրահիմիի ճեպազրույցը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ափսոսանք էր հայտնել միջսիրիական բանակցություններում հստակ առաջընթաց չգրանցելու համար՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները, քանի որ սիրիական ճգնաժամի միակ լուծման տարբերակը դա է:
Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը մեկնարկել էր հունվարի 31-ին և ավարտվել փետրվարի 11-ին: Նախատեսվում է բանակցությունների երրորդ փուլը շարունակել մարտին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ