Բելառուսն անհանգստացած է Ուկրաինայի ՆԳՆ-ի զինանոցներից «վիթխարի քանակությամբ» զենքի հափշտակումից
Աշխարհ
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն անհանգստացած է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության զինանոցներից զենքի կորստից և դրա գտնվելու վայրի անորոշությունից: Այդ մասին տեղեկացնում է ria.ru-ն:
«Հարավային սահմաններում իրադրությունն իրոք հարուցում է մեր անհանգստությունն այն պատճառով, որ մի շարք անձանց ձեռքն է ընկել վիթխարի քանակությամբ զենք, այդ թվում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության և զինված ուժերի զինանոցներից, և հայտնի չէ, թե որտեղ կարող է լինել այդ զենքը»,- փետրվարի 28-ին Ռիգայում ասել է Մակեյը՝ Լատվիայի արտաքին գործերի նախարարի հետ կայացած բանակցություններից հետո:
«Ուկրաինան ո՛չ Սիրիա է, ո՛չ էլ Լիբիա, որոնք հեռու են Եվրոպայից: Ուկրաինան գտնվում է Եվրամիության սահմանին: Մեր ընդհանուր խնդիրն է, որ ուկրաինական այդ ներքին հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի»,- ասել է Մակեյը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ