«Արևելյան Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր չկան». Յանուկովիչ
Աշխարհ
Իրեն դեռ Ուկրաինայի օրինական նախագահ համարող Վիկտոր Յանուկովիչը հերքեց այն լուրը, որ Արևելյան Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր կան:
«Այդ ամենը միայն խոսակցություններ են, պաշտոնական հայտարարություն այդ հարցի վերաբերյալ չի արվել, և այն չի համապատասխանում իրականությանը»,-պատասխանել է Յանուկովիչը մամուլի ասուլիսի ժամանակ տրված հերթական հարցին:
Չնայած Յանուկովիչի հերքմանը, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմում արդեն նկատելի է ռուսական զրահամեքենաների որոշակի տեղաշարժ: Ռուսական կողմի նմանատիպ գոծողություններն արդեն իսկ խուճապ են ստեղծել Ուկրաինայի «նորաստեղծ իշխանությունների» մոտ, իսկ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ՌԴ Սևծովյան նավատորմի բոլոր նավերը պետք է մնան այն տարածքում, որը նախատեսված է համաձայնագրով և ցանկացած տեղաշարժ այդ տարածքից դուրս` հատկապես զենքի առկայությամբ կդիտվի որպես ռազմական ագրեսիա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ