Յանուկովիչը չի մասնակցի մայիսի նախագահական ընտրություններին
Աշխարհ
Վիկտոր Յանուկովիչը մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները օրինական չի համարում, ուստի, չի մասնակցի դրանց: Այս մասին նա հայտարարել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես կարծում եմ, որ մեր երկրում բոլոր ընտրությունները պետք է անցկացվեն օրենքի և ՈՒկրաինայի սահամանադրությանը համապատասխան» ,- նշել է Յանուկովիչը:
«Այժմ մեծ պատասխանատվություն է ընկած նրանց ուսերին, ովքեր երկիրն ուղղորդել են դեպի ճգնաժամ և աղետ: Դրանում մեղավոր են նրանք, ովքեր այսօր իշխանության գլուխ են եկել և նրանք, ովքեր ղեկավարում են այս ամենը' տեսանելի, թե անտեսանելի: Արևմուտքի' ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ովքեր հովանավորել են Մայդանը, այսօր պատասխանատվություն են կրում Ուկրաինայի ժողովրդի առաջ»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ