Ղրիմ կուղարկվի միջազգային միջնորդական առաքելություն. ԱՄՆ
Աշխարհ
Ինչպես հայտնում է UNIAN-ը, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման յուրաքանչյուր փորձ կարող է ապակայունացնել իրավիճակը ծայրահեղ սրության։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
«Վաշինգտոնը կշարունակի Ուկրաինայի հարցով քննարկումներն ու հարցի լուծման եզրեր փնտրելը Ռուսաստանի հետ»,-ասել է Օբաման։
ԱՄՆ-ն կոչ է արել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջազգային միջնորդական առաքելություն ուղարկել Ուկրաինա:
«ԱՄՆ-ն կոչ է արել միջազգային միջնորդական առաքելություն ուղարկել Ղրիմ՝ իրավիճակի շտկման և Ուկրաինայում արդյունավետ խաղաղ երկխոսություն սկսելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել Ուկրաինայի տիրող իրավիճակի կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ