Ղրիմում տիրող իրավիճակը լուծելու համար Ուկրաինայի իշխանությունները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմում տիրող իրավիճակը լուծելու համար Ուկրաինայի իշխանությունները պետք է բանակցություններ սկսեն Ղրիմի ինքնավար հանրապետության իշխանությունների և Ռուսաստանի հետ: Նման կարծիք է հայտնել պատգամավոր և «Ռեգիոնների կուսակցության» ներկայացուցիչ Սերգեյ Տիգիպկոնը:
Ւսկ Ղրիմի Գերագույն խորհուրդը ստեղծել է «Բերկուտ» հասարակական կարգի պահպանման հատուկ ջոկատ, որը կենթարկվի միայն տեղի իշխանություններին, հայտնել է Ղրիմի նախարարների խորհրդի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը։
Ավելի վաղ «Բերկուտ» հատուկ բաժին էր ստեղծվել Սևաստոպոլում, սակայն, Կիևի նոր կառավարության որոշմամբ` հատուկ ջոկատը լուծարվել է։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ