«Ոչ մի տեղ` աքսորի մի պատմություն». Բաքվի ջարդերի մասին գիրքը ներկայացվել է Նյու Յորքում
Աշխարհ
Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում փետրվարի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացել է Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը: «Ոչ մի տեղ' աքսորի մի պատմություն» վերնագրով գրքում արտացոլված են հեղինակի անձնական պատմությունն ու հուշերը' Բաքվի հայության դեմ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ: Որպես դեռահաս աղջիկ Աննան ականատես է լինում ողբերգության սարսափելի իրադարձությունների, իր ընտանիքի հետ միասին մազապուրծ փախչում Ադրբեջանից, դառնում փախստական և ստիպված լինում ԱՄՆ-ում ամեն ինչ սկսել նորից: Հեղինակը պատմում է վերապրածների ու համայն հայության վրա այդ ոճրագործությունների պատճառած ծանր հետևանքների մասին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, բարձր գնահատելով հեղինակի յուրօրինակ աշխատությունը և կարևորելով ԱՄՆ հասարակական կարծիքի իրազեկմանն ուղղված հեղինակի շարունակական ջանքերը, նշեց, որ ամենամյա ոգեկոչման արարողություններն առիթներ են հանդիսանում ի մի բերելու համահայկական ներուժն ու կարողությունները' Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» և կեղծ քարոզչության դեմ արդյունավետ, նպատակաուղղված պայքար տանելու համար:
Միջոցառմանը ներկա էին համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ամերիկահայ երիտասարդներ և օտարերկրացիներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ