Նախարարության աշխատակիցները ծանոթանում են
Իրավունք
Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններն առողջապահության նախարարության աշխատակիցներին են ներկայացնել ՀՀ կառավարության կողմից ընդունված սոցիալական փաթեթում ներառված բժշկական ապահովագրության ծառայությունների վերաբերյալ իրենց առաջարկները: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Նախարարության աշխատակիցները ծանոթացել են առաջարկվող փաթեթներին, ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերը, ստացել դրանց պատասխանները:
Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները մանրամասնել են իրենց կողմից առաջարկվող բժշկական ծառայությունների առանձնահատկությունները:
Այսպիսով՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները հնարավորություն կունենան ընտրելու ապահովագրական այն ընկերությունը, որի առաջարկները կբավարարեն պահանջները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում