Դավութօղլուն հանդիպումներ է անցկացնում Կիևում
Աշխարհ
Թուքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Ղրիմում ընթացող զարգացումների հետ կապված փետրվարի 28-ին շտապ մեկնել է Կիև, հանդիպումներ է անցկացնում Ուկրաինայի նոր ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Դավութօղլուն մարտի 1-ին Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին խոսնակ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուսթաֆա Աբդուլմեջիդ Քըրըմօղլուն:
Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող ծանր ներքաղաքական վիճակը և գնահատել այդ զարգացումներում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը:
Երկօրյա այցով Կիևում գտնվող Դավութօղլուն նախատեսում է հանդիպել նաև Ուկրաինայի իր գործընկերոջ, վարչապետի և կառավարության կազմում չընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Մինչ Կիև մեկնելը Դավութօղլուն հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը' ներառյալ Ղրիմը, խիստ կարևոր է տարածաշրջանի կայունության համար: «Ղրիմը շատ կարևոր է Թուրքիայի համար, քանի որ այն Ուկրաինայի դուռն է թուրքերի համար ինչպես մեր ազգակից թաթարների, այնպես էլ այնտեղ Թուրքիայի ունեցած մշակութային ժառանգության տեսակետից»,-ասել էր նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ