«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կլինեն Արևելյան Ուկրաինայի տարածքում». Վլադիմիր Պուտին
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտություն է նկատում Ռուսատանի Դաշնության զինված ուժերը Արևելայն Ուկրաինային տարածքում տեղակայել այնքան ժամանակ, որքան որ կպահանջի երկրում կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությւոնը:
«Ուկրաինայում տեղի ունեցող ճգնաժամային իրավիճակը սպառնում է մեր եղբայրներին, հայրենակիցներին և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին : Մենք պետք է ամեն գնով աջակցենք Ղրիմին և կանխենք արյունահեղությունը: Մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ես դիմում եմ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդին, որ ՌԴ-ի զինված ուժերը տեղակայվեն Արևելայն Ուկրաինային տարածքում ստեղծված իրավիճակը կարգավորելոււ և հասարակական-քաղաքական դրությունը կայունացնելու նպատակով», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի նստավայրից հայտարարել էին, որ Ռուսաստանը անուշադրության չի մատնի Ղրիմի նախարարների խորհրդի ղեկավար Սերգեյ Ակսենովի դիմումը Վլադիմիր Պուտինին` իրենց աջակցելու և ինքնավար պետության տարածքում խաղաղություն ապահովելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ