Պուտինը դիմել է Դաշնային խորհրդին՝ ՌԴ Զինված ուժերն Ուկրաինայի տարածքում կիրառելու հարցով
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինը դիմել է Դաշնային Խորհրդին ՌԴ Զինված ուժերն Ուկրաինայի տարածքում օգտագործելու հարցով՝ մինչ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի կարգավորումը:
Ինչպես հաղորդում է Կրեմլի լրատվական ծառայությունը, դիմումի մեջ նշված է, որ Ուկրաինայում ստեղծված արտակարգ իրավիճակը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ու այնտեղ տեղաբաշխված Զինված ուժերի անձնակազմին սպառնացող վտանգը հաշվի առնելով նախագահը ցանկանում է թույլտվություն ստանալ ռազմական միջամտության համար:
«Ուկրաինայում առաջացած էքստրաօրիդինար իրավիճակով պայմանավորված` դիմում եմ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդին՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում (Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում) օգտագործելու համար՝ մինչ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի նորմալացումը»,- ասված է փաստաթղթում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ