Ուկրաինայի արևելյան շրջաններում բնակչության նկատմամբ բռնություն կիրառելու դեպքում Ռուսաստանը հակահարված կտա
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում և Ղրիմում ռուսալեզու բնակչության նկատմամբ բռնություն կիրառելու դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի պաշտպանել սեփական շահերը: Այս մասին հայտնում է itar-tass:
Պուտինի այս հայտարարությանն ի պատասխան, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել նրան դուրս բերել իր զորքերը և ետ տանել Ղրիմի ռուսական ռազմաբազա, ինչպես նաև զերծ մնալ Ուկրաինայի գործերին ցանկացած միջամտությունից:
Վլադիմիր Պուտինը նաև հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Բան Կի - Մունի հետ՝ նրան ևս հայտնելով, որ Ղրիմում բնակչության նկատմամբ զենք և բռնությունը կիրառելու դեպքում Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ և միջազգային իրավունքի շրջանակներում կկիրառի անհրաժեշտ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական հայտարարություն տարածվեց, ըստ որի Ռուսատանը ռուսական զինված ուժերը կմտցնի Ղրիմի Ինքնավար Հանրապետություն: Այս որոշումը կապված է Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակի, երկրում գտնվող ՌԴ քաղաքացիների կյանքին, ինչպես նաև Ղրիմում գտնվող ՌԴ ռազմական կոնտինգենտին սպառնացող վտանգի հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ