Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Կանադան հետ է կանչում Մոսկվայից իր դեսպանին
Աշխարհ
Ուկրաինայում տեղի ունցող իրադարձությունների ֆոնին Կանադան հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը դատապարտել է Ռուսաստանի ռազմական միջամտությունը Ուկրաինայում, հետ է կանչել իր դեսպանին Մոսկվայից և կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից:
«Կանադան հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից և հրաժարվում է մասնակցել Սոչիում կայանալիք G8-ի գագաթաժողովին»,- ասվում է հայտարարության մեջ:
«Եթե Պուտինը շարունակի ռազմական գործողություններն Ուկրաինայում, դա կհանգեցնի բացասական հետևանքների ռուս-կանադական հարաբերություններում»,-ասել է Սթիվեն Հարփերը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)