ԱՄՆ-ի Կոնգրեսը քննարկում է Ռուսատանին «Մեծ ութնյակից» հեռացնելու և Ուկրաինային զենքով ապահովելու հարցը
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն,Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը քննարկում է Ուկրաինային զենքով ապահովելու մտադրության հարցը: Այս մասին Վիլսոնը գրել է իր Twitter-յան միկրոբլոգում:
Նա նաև նշել է, որ G8 գագաթնաժողովը կարող է վերանվանվել՝ դառալով «Մեծ յոթնյակ», առանց Ռուսաստանի մասնակցության:
«Մոսկվայի միջազգային իրավունքը խախտող գործողությունների շարունակությունը կհանգեցնի Ռուսաստանի էլ ավելի խորը տնտեսական և քաղաքական մեկուսացման. Ուկրաինայի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ապագան և քաղաքական կարգավիճակը», -ասել է Վիլսոնը :
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ կոչ է արել անհապաղ Ուկրաինա ուղարկել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ միջազգային դիտորդներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ