Ուկրաինայի ողջ տարածքում համընդհանուր զորահավաք է հայտարարված
Աշխարհ
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը երկրի ողջ տարածքում համընդհանուր զորահավաք է հայտարարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության ժողովրդական պատգամավոր Անդրեյ Պարուբինը:
Պարուբինը հաստատել է, որ զորահավաքը սկսվել է մարտի 2-ի առավոտյան:
Նշենք, որ Գերագույն ռադայի խոսնակ, Ուկրաինայի նախագահի պարտականությունները ստանձնած Ալեքսանդր Տուրչինովը Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո հրաման է արձակել Ուկրաինայի զինված ուժերը լիակատար ռազմական պատրաստականության բերելու մասին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ