Պուտինն ու Օբաման քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը' ուշադրություն հրավիրելով Ուկրաինայի ներկայիս ղեկավարության կողմից երկրում իրականացվող հանցագործությունների վրա: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»: ՌԴ նախագահը շեշտադրել է Ուկրաինայի տարածքում գտնվող իրենց հայրենակիցներին սպառնացող հնարավոր վտանգը: «Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում և Ղրիմում բռնությունների տարածման դեպքում ռուսական կողմն իրեն իրավունք կվերապահի պահպանել իր և ռուսալեզու բնակիչների շահերը»,- Պուտինի խոսքն է հստակեցնում ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)